Աշխարհ

11.12.2015 10:00


Մոլդովայի նախկին վարչապետն Ամանորը կդիմավորի ճաղերի հետևում

Մոլդովայի նախկին վարչապետն Ամանորը կդիմավորի ճաղերի հետևում

Քիշնևի դատարանը 30 օրով երկարացրել է կոռուպցիայի մեղադրանքով ձերաբակալված Մոլդովայի նախկին վարչապետ, Լիբերալ–դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադ Ֆիլատի ազատազրկման ժամկետը. նա ճաղերի հետևում կմնա մինչև հունվարի 13–ը։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ դատարանը լիովին բավարարել է ազատազրկումը երկարացնելու վերաբերյալ դատախազների հարցումը։

Մեղադրյալը, սակայն, շարունակում է պնդել իր անմեղությունը՝ հայտարարելով, որ իր ձերբակալությունը «լավ մտածված քաղաքական գործ է»։ Վերջին անգամ նա նույնիսկ դատարան չէր գնացել. նրա շահերը ներկայացրել էին փաստաբանները։

Հայտնի է, որ նոյեմբերի 30–ին Ֆիլատը հացադուլ է սկսել՝ ուտելիքից հրաժարվելը պատճառաբանելով իր հանդեպ «անմարդկային վերաբերմունքով», որը «նվաստացնում է իր արժանապատվությունը»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15–ին ձերբակալված Ֆիլատին մեղադրում են 2009-2013թթ. կոռուպցիոն գործունեություն ծավալելու և բանկային համակարգից գումարներ դուրս գրելու մեջ։ Մեղավորությունը հաստատվելու դեպքում Ֆիլատին 15 տարվա ազատազրկում է սպառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը