Աշխարհ

14.12.2015 12:40


Կառավարելի քաոսը դուրս է գալիս ԱՄՆ վերահսկողությունից (տեսանյութ)

Կառավարելի քաոսը դուրս է գալիս ԱՄՆ վերահսկողությունից (տեսանյութ)

Հայտնի է, որ ԱՄՆ–ն աշխարհի տարբեր տարածաշրջաններում իր գերակշռությունն ապահովելու համար կառավարելի քաոս է ստեղծում։ Այդ նպատակով 1992թ. անգամ մի ամբողջ տեսություն է մշակվել՝ քաղաքագետ Սթիվեն Մաննի «Քաոսի տեսությունը և ռազմավարական իմաստը»։

Խաղաղության մե՞ջ եք ապում. շուտով պատերազմ կտեսնեք. «ժողովրդավարության աջակցության» և «շուկայական բարեփոխումների» ամերիկյան ծրագրերը կհոգան այդ մասին։ Եթե չհաջողվի, ԱՄՆ–ը «լավ» ահաբեկիչներին կաջակցի զենքով, ֆինանսապես, թրենինգներով։ Իբրև առաջին քայլ՝ ակտիվիստներ կաճեցնի, որոնք պատրաստ են հարձակվել ոստիկանության վրա, այնուհետև կաջակցի պատահական ցնդած քաղգործիչների կամ միջնադարյան արդարադատությամբ առաջնորդվող ռեժիմների։

«vesti.ru»–ն ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես է իր իսկ ստեղծած կառավարելի քաոսը դուրս գալիս ԱՄՆ վերահսկողությունից։

Թուրքիան, իբրև հակաահաբեկչական կոալիցիայի անդամ, խոցում է ահաբեկչության դեմ պայքարող ՌԴ ինքնաթիռը, ապա զորքեր մտցնում Իրաք, Սիրիայում մոլեգնում է բարբարոս խալիֆաթը, Ֆրանսիան հետ է կանչում ահաբեկիչներին խոցելու համար Սիրիա ուղարկած ավիակրին, հայտնի չէ՝ ինչ է կատարվում Եմենում (աշխարհի ամենազինված հանրապետության ամեն երկրորդ ընտանիքը «Կալաշնիկով» ունի), ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ–Բաղդադին տեղափոխվեում է Լիբիա, որի խորհրդարանը Տրիպոլիի ինչ–որ Ազգային կոնգրեսից փախչում է Թոբրուք, իսլամականները վխտում են Լիբանանում, Ալժիրում, Նիգերիայում ու Պակիստանում, Քաբուլում անհանգիստ է. Աֆղանստանի արևելյան մասում արդեն խալիֆաթ է ձևավորվում, ահաբեկչությունները չեն դադարում Թունիսում....

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը