Աշխարհ

14.12.2015 20:11


Հեծանվորդը՝ իսպանական կղզու տանիքներին (տեսանյութ)

Հեծանվորդը՝ իսպանական կղզու տանիքներին (տեսանյութ)

Էքստրեմալ մարզիկ Դեննի Մաքասքիլլը ցնցող տեսանյութ է նկարահանել՝ ցույց տալով, թե ինչպես է հեծանվով զբոսնել իսպանական Գրան–Կանարիա կղզու տների տանիքներին, իսկ վերջում ցատկել օվկիանոսը։

Սաղավարտին «GoPro» տեսախցիկ ամրացրած Մաքասքիլլը, բարձր տանիքների նեղ եզրերով ընթանալով, արագ ու վարպետորեն թռչում է մեկից մյուսը։ Եզրափակիչ մասում նա սալտո է կատարում ու հեծանվով ցատկում ուղիղ օվկիանոսը։

«you tube»–ում տեղադրված այդ տեսանյութը միլիոնավոր դիտումներ է հավաքել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը