Աշխարհ

14.12.2015 20:29


Օմսկում բահով զինված անչափահաս աղջիկը կողոպտել է ատրակցիոնների դրամարկղերը (տեսանյութ)

Օմսկում բահով զինված անչափահաս աղջիկը կողոպտել է ատրակցիոնների դրամարկղերը (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում արձանագրել է՝ ինչպես է ՌԴ Օմսկի փոքրիկ բնակչուհին Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության (ВЛКСМ) 30–ամյակին նվիրված զբոսայգում կողոպտում ատրակցիոնների դրամարկղերը։ Այս մասին գրում է «FlashSiberia»–ն։

Բահով զինված անչափահաս աղջիկը մտնում է ատրակցիոնների ցանկապատից ներս, նախ հոգում բնական կարիքները, ապա կոտրում դրամարկղերի դռներն ու տանում դրանց պարունակությունը։

Զբոսայգու աշխատակիցներից մեկի խոսքերով՝ փոքրիկ կողոպտիչը գողացել է կպչուն ժապավեն, թուղթ, մկրատ և մի քանի գիրք, որոնք թողել էին գանձապահները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը