Աշխարհ

15.12.2015 13:36


Թուրքիայում ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել. կան զոհեր (տեսանյութ)

Թուրքիայում ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել. կան զոհեր (տեսանյութ)

Դեկտեմբերի 14-ի երեկոյան Դիարբեքիրում ոստիկանությունն ուժ է կիրառել բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին ցրելու ժամանակ. կիրառվել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ։ Այս մասին հայտնում է թուրքական «Demokrathaber.net»-ը:

Կատարվածի հետևանքով երկու երիտասարդ է զոհվել։

Ցուցարարները բողոքում էին սահմանված պարետային ժամի դեմ: Բողոքի ակցիան նախաձեռնել էր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը