Աշխարհ

16.12.2015 09:50


ՌԴ–ում անուն առ անուն գիտեն ԻԼԻՊ–ին միացածներին (տեսանյութ)

ՌԴ–ում անուն առ անուն գիտեն ԻԼԻՊ–ին միացածներին (տեսանյութ)

Այս տարի ավելի քան 100 մարդ է ձերբակալվել, որը մտադիր էր ռազմական գործողություններին մասնակցել ԻԼԻՊ–ի շարքերում։ Այս մասին, «Վեստիի» փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ԱԴԾ–ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Ազգային հակաահաբեկչական կոմիտեի ամփոփիչ նիստում։

«Հաստատվել է ավելի քան 2900 ռուսաստանցու ինքնությունը, որոնց կասկածում են տարբեր երկրների ահաբեկչական խմբավորումներին հանցակցելու մեջ։ Նրանցից 198–ը սպանվել է երկրից դուրս տեղի ունեցած մարտերի ժամանակ, 214–ը՝ վերադարձել ՌԴ։ Նրանք բոլորը գտնվում են իրավապահ մարմինների խիստ վերահսկողության տակ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Եվ դա ընդհատակյա զանգվածային հավաքագրումներին հակազդելու միայն մեկ միջոցներից է։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը