Աշխարհ

16.12.2015 15:31


Զախարովա. «Թուրքիան զրկվել է ՌԴ–ի հետ երկխոսության հնարավորությունից»

Զախարովա. «Թուրքիան զրկվել է ՌԴ–ի հետ երկխոսության հնարավորությունից»

Ռուսաստանի հետ հարաբերություններին վերջակետը Թուրքիան դրել է նույնիսկ ոչ այն ժամանակ, երբ խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը, այլ երբ հրաժարվեց ներողություն խնդրել դրա համար և պատժել մեղավորներին։ «kp.ru»–ն գրում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անկարայի կողմից սկսված սարսափելի հռետորաբանությունից հետո փակվեց կառուցողական երկխոսության հնարավորությունը»,–ընդգծել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվայի վրդովմունքն է նաև առաջացրել թուրքական ԶԼՄ–ի կողմից Սու–24–ի միջադեպը ԽՍՀՄ–ի երկնքում խփված Հարավային Կորեայի «Boeing»–ի հետ համեմատելը։

«Կարելի է շատ ընդհանուր բաներ գտնել. և՛ այնտեղ, և՛ այստեղ երկինք է, բայց պետք է հասկանալ, թե ինչի մասին եք դուք խոսում։ Համացանցից օգտվելու տարրական կարողությունը թույլ կտա հասկանալ, որ հիմարություն է այդ իրավիճակները համեմատելը»,–ասել է Զախարովան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը