Լրահոս

17.12.2015 22:27


Հրդեհ Շիրակի մարզում

Հրդեհ Շիրակի մարզում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.10-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Կապս գյուղի 9-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվում է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում (30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.33-ին, մարվել` 19.06-ին: Այրվել է Ֆ. Ս.-ին պատկանող անասնագոմի տանիքից մոտ 4 քմ, ներսում ծխացել անասնակեր (մոտ 2 տ):

Այս խորագրի վերջին նյութերը