Աշխարհ

18.12.2015 11:12


Թրամփը հիացել է՝ անսպասելի հաճոյախոսություն ստանալով Պուտինից

Թրամփը հիացել է՝ անսպասելի հաճոյախոսություն ստանալով Պուտինից

Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հատարարել է, որ իր համար մեծ պատիվ է դրական գնահատական սատանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։

Նախօրեին Պուտինն իր մեծ մամուլի ասուլիսից հետո «տաղանդավոր ու վառ անհատականություն» էր անվանել Թրամփին, որը, նրա կարծիքով, նախագահական արշավի «բացարձակ առաջատարն է»։

«Միշտ մեծ պատիվ է նման հաճոյախոսություն ստանալ այնպիսի մարդուց, որն այդքան մեծ հարգանք է վայելում իր սեփական երկրում ու նրա սահմաններից դուրս»,– «The Hill»–ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը Կոլումբուս քաղաքում նախընտրական միջոցառման ժամանակ։

Նշենք, որ ամերիկացիների շրջանում մեծ հեղինակություն վայելող Թրամփը վերջերս հայտարարել էր, որ ընդունակ է անել այն, ինչ չի հաջողվել Օբամային՝ ընդհանուր լեզու գտնել Պուտինի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը