Լրահոս

18.12.2015 12:01


Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, ական է պայթել

Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, ական է պայթել

Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.48-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի է ունեցել ականի պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ երկու քաղաքացի ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել:

Տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ:

Ականի պայթյունից մարմնական վնասվածքներ են ստացել 1965թ. ծնված Ա. Ս.-ն և 1954թ. ծնված Ա. Կ.-ն:

Ա.Ս.-ն տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, իսկ Ա.Կ.-ն` Իջևանի ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը