Աշխարհ

18.12.2015 13:05


Հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Դեկտեմբերի 17-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հայկական գնդակից սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Քերիմով Թալեհ Սալեհ օղլուն (Kərimov Taleh Saleh oğlu)։ razm.info–ն գրում է, որ այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայուղությունը։

Դեկտեմբերի 16-ին էլ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հայկական կողմի կրակոցից սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջաֆարզադե Ռեշադ Էլյար օղլուն (Cəfərzadə Rəşad Əlyar oğlu):

Վերջին շրջանում իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին լարված է։ Դեկտեմբերի 8-ին թշնամին կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ տանկով արկակոծել էր ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը, իսկ սեպտեմբերին 25-ին դարձյալ առաջին անգամ կիրառել էր 122 մմ Դ-30 (30 արկ) հաուբից հրանոթ։

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը