Լրահոս

18.12.2015 16:23


Հրդեհաշիջման դասընթաց Հայաստանում ՉԺՀ դեսպանությունում (լուսանկար)

Հրդեհաշիջման դասընթաց Հայաստանում ՉԺՀ դեսպանությունում (լուսանկար)

Դեկտեմբերի 18-ին Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության շենքում կազմակերպվել էր ցուցադրական ուսումնավարժանք: Այն անցկացրեցին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության մարտական պատրաստվածության բաժնի պետ Սարգիս Կյուրեղյանը և նույն բաժնի հրահանգիչ Սամվել Այվազյանը:

Ուսումնավարժանքին ներկա էր նաև Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:

Ուսումնավարժանքի նպատակն էր դեսպանության աշխատակիցներին ուսուցանել հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման գործնական հմտություններ:

Օրեր առաջ Հայաստանում ՉԺՀ դեսպանությունը դիմել էր ՀՀ ՏԿԱԻ նախարարությանը՝ դեսպանատան տարածքում կազմակերպվելիք հրդեհային անվտանգության միջոցների ճիշտ կիրառման թեմայով վարժանքի համար մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու խնդրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը