Աշխարհ

21.12.2015 13:21


Յոզեֆ Բլաթթերը և Միշել Պլատինին 8 տարով ազատվեցին ֆուտբոլային գործունեությունից

Յոզեֆ Բլաթթերը և Միշել Պլատինին 8 տարով ազատվեցին ֆուտբոլային գործունեությունից

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլաթթերը և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահ Միշել Պլատինին 8 տարով հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»–ը՝ ՖԻՖԱ–ի մամուլի ծառայությանը հղումով։

ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը հայտարարել է, որ Պլատինիին արված վճարման մասին Բլաթթերի հավաստիացումն անհամոզիչ է եղել և չի ընդունվել արբիտրաժային պալատի կողմից։ Միաժամանակ, Բլաթթերը տուգանվել է 50 հազար, իսկ Պլատինին՝ 80 հազար շվեյցարական ֆրանկով։

Այժմ նրանք իրավունք ունեն բողոքարկել այդ որոշումը Մարզական արբիտրաժային դատարան։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը տարվող հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում 90 օրով հեռացրել էր Բլաթթերին ու Պլատինիին ֆուտբոլային գործունեությունից։ Այդ որոշման համար հիմք էր ծառայել 2011–ին Բլաթթերի՝ ՖԻՖԱ–ի միջոցներից Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկի վճարումը։

Նշվում է, որ էթիկայի հանձնաժողովի հրապարակած որոշումից ժամեր առաջ Պլատինին ՖԻՖԱ–ի ընտրություններին մասնակցելու հայտ էր ներակայացրել, որոնք նախատեսված են 2016թ. փետրվարին։ Ավելի ուշ, սակայն, ընտրական կոմիտեն հայտարարել է, որ չի դիտարկի ֆրանսիացու թեկնածությունը, քանի դեռ նրա նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները չեն չեղարկվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը