Աշխարհ

21.12.2015 21:35


Ճապոնացիները նկարահանել են անօդաչուների լավագույն գովազդը՝ «Կարապի լիճը» թեմայով (տեսանյութ)

Ճապոնացիները նկարահանել են անօդաչուների լավագույն գովազդը՝ «Կարապի լիճը» թեմայով (տեսանյութ)

Ճապոնական գովազդային ընկերությունը տեսահոլովակ է նկարահանել «Buyma» ռիթեյլերի համար, որում անօդաչուները ծածկում են բալետում պարողների մերկությունը։

Արհեստավարժ պարողները հանդես են գալիս Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի ժամանակակից տարբերակում՝ միանգամայն մերկ։ Նրանց մերկությունը ծածկում են մանևրող անօդաչուները։

Երբ պարն ավարտվում է, հետ գնացած տեսախցիկը ցույց է տալիս նկարահանող մերկ խմբին, որի համար նույնպես հագուստի դեր է կատարում անօդաչուն։

«Kind Drone» հոլովակը ճապոնական հեռուստատեսությամբ ցուցադրվել է ընդամենը մեկ անգամ. չնայած այն բանին, որ անօդաչուները լավ են կատարել իրենց դերը՝ տեսանյութը ստացել է «18+» սահմանափակումը։

«Adweek»–ի փոխանցմամբ՝ «Buyma»–ն «Alibaba», «Amazon»–ի և «Etsy»–ի «խառնուրդն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը