Լրահոս

22.12.2015 11:12


Խոշոր հրդեհ Լոռու մարզում. ամբողջովին այրվել է երկհարկանի շենքի 6 բնակարան (լուսանկար)

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. ամբողջովին այրվել է երկհարկանի շենքի 6 բնակարան (լուսանկար)

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղում: Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գյուղի Էներգետիկների փողոցի թիվ 3 հարթակի երկհարկանի փայտե տանը խոշոր հրդեհ է բռնկվել:

Ամբողջությամբ այրվել է 6 բնակարան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև գյուղի բնակիչները:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը