Աշխարհ

23.12.2015 13:09


Ստոկհոլմի ռեստորանում պայթյուն է որոտացել

Ստոկհոլմի ռեստորանում պայթյուն է որոտացել

Անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող ռեստորան: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ տեղական ոստիկանությանը հղումով:

«Մենք ահազանգ ենք ստացել, որ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել ռեստորան: Այն փակ էր, և ոչ ոք չի տուժել, սակայն ներսում գտնվում էին աշխատակիցները», - պատմել են ոստիկանությունում:
Տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը