Աշխարհ

23.12.2015 14:17


Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

ՌԴ–ն միջազգային հետախուզում է հայտարարել «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին: Գործի հետ կապված այլ մանրամասներ նա չի հայտնել: Միայն ասել է՝ դատարանի որոշմամբ՝ Խոդորկովսկին պետք է կալանքի տակ վերցվի։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Քննչական կոմիտեն արտերկրում գտնվող Խոդորկովսկուն սպանության կազմակերպման մեղադրանք էր ներկայացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը