Լրահոս

24.12.2015 20:20


Ավտոմեքենայից էլեկտրական մարտկոց և պահեստային անիվ է գողացել

Ավտոմեքենայից էլեկտրական մարտկոց և պահեստային անիվ է գողացել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, 1961 թ. ծնված Գևորգ Ս.-ից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իր «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը և պահեստային անիվը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Այնթապ գյուղից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Դավիթ Ա.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը