Լրահոս

24.12.2015 17:54


«ԳԱԶ 53»–ը մոտ մեկ մետր սահել է ձորակը

«ԳԱԶ 53»–ը մոտ մեկ մետր սահել է ձորակը

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15.31-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի մոտակայքում ավտոմեքենա է դուրս է եկել երթևեկելի մասից և սահել է ձորակը. դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Կայք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում Ռ. Հ.-ին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի 51 LL 418 պետհամարանիշի ավտոմեքենան մոտ մեկ մետր սահել է ձորակը:

Հրշեջ - փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը