Աշխարհ

26.12.2015 09:52


ԻՊ–ն սկսել է քողարկել նավթ տեղափոխող բենզատարները (տեսանյութ)

ԻՊ–ն սկսել է քողարկել նավթ տեղափոխող բենզատարները (տեսանյութ)

ՌԴ ԳՇ–ն գաղտնազերծել է ԻՊ նավթի մաքսանենգ առևտրի մասին հետախուզական տվյալները, որն Իրաքից ու Սիրիայից Թուրքիա է հասցվում։ Ռուս զինվորականների վերահսկողության տակ են հայտնվել լուսանկարներ, որոնցում պատկերված է ավելի քան 11 հազ բենզատար թուրքական սահմանին։

«НТВ»–ի փոխանցմամբ՝ այսօր անգամ բծախնդիր արևմտյան դիտորդներն են խոստովանում, որ ՌԴ–ն շոշափելի հարված է հասցնում ահաբեկչական խմբավորման նավթի բիզնեսին։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ ՌՏՈւ–ի հարվածների շնորհիվ ոչնչացվել է նավթի արդյունահանման ու մշակման 37 օբյեկտ, ինչպես նաև նավթամթերք տեղափոխող ավտոցիստեռնների 17 շարասյուն։ Դե, իսկ հրդեհված բեռնատարների թիվը հազարի է հասնում։

Մինչև վերջերս ռուս զինվորականներն առանձնացնում էին ԻԼԻՊ–ի վերահսկողության տակ գտնվող տարածքներից նավթի մատակարարման 3 հիմնական երթուղի՝ հյուսիսային, որը Թուրքիա է տանում Եփրատի աջ ափով, արևմտյան՝ սիրիական Ռաքքայից դեպի Ռեյնհանլի ու Իսքենդերուն, արևելյան՝ Սիրիայի հյուսիսարևելյան և Իրաքի հյուսիսարևմտյան հանքավայրերից դեպի Թուրքիա՝ սահմանակից բնակավայրերի տարածքով։

Նավթի մատակարարները, ՌԴ ՌՏՈւ–ի հարվածներից խուսափելու համար, որոշել են նավթի ցիստեռնները քողարկել՝ վերածելով սովորական բեռնատարների, որոնք շարժվում են գիշերային ժամերին՝ ոչ մեծ շարասյուներով։

Սակայն ապրանքի ստացողն այդկերպ չի փոխվում. այն շարունակում է մնալ Թուրքիան։

Մանրամասները՝ «НТВ»–ի ռեպորտաժում։


Այս խորագրի վերջին նյութերը