Լրահոս

28.12.2015 14:18


Նախատոնական խորհուրդներ Առողջապահության նախարարությունից

Նախատոնական խորհուրդներ Առողջապահության նախարարությունից

Սննդային թունավորումների և աղիքային վարակների կանխարգելումը սկսվում է մթերքի ձեռքբերման գործընթացից: Տոնական օրերին չհիվանդանալու համար անհրաժեշտ է.

  • գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից,
  • գնել թարմ, չվնասված մթերք,
  • աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
  • գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
  • նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,
  • չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
  • իսկ եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահմանպայմաններին, ջերմաստիճանին:
  • ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը