Աշխարհ

28.12.2015 17:47


Թուրքիայում սպանվել է ԻՊ հանցագործությունների մասին ֆիլմ նկարահանող լրագրողը (տեսանյութ)

Թուրքիայում սպանվել է ԻՊ հանցագործությունների մասին ֆիլմ նկարահանող լրագրողը (տեսանյութ)

Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող թուրքական Գասիանթեփ քաղաքում հրազենային կրակոցով սպանվել է հայտնի լրագրող–վավերագրող Նաջի ալ–Ջերֆին։

«Deutsche Welle»–ն հայտնում է, որ նա ֆիլմ էր նկարահանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցագործությունների մասին։

Մինչ այս նա Սիրիայի պատերազմի մասին ֆիլմ արդեն իսկ նկարահանել էր։

Նաջի ալ–Ջերֆին երկու երեխաների հայր էր, նաև՝ «Hentah» թերթի գլխավոր խմբագիրը։

Նրա սպանության պատասխանատվությունն արդեն իսկ ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը