Աշխարհ

31.12.2015 19:00


Հայազգի պատանին Ֆրանսիայում հաղթել է դասական երգիչների մրցույթում (տեսանյութ)

Հայազգի պատանին Ֆրանսիայում հաղթել է դասական երգիչների մրցույթում (տեսանյութ)

12–ամյա հայազգի պատանին Ֆրանսիայում հաղթել է «Prodiges» ծրագրի շրջանակներում անցկացվող դասական երաժիշտների մրցույթում, որը հեռարձակվում է «France 2» հեռուստաալիքով։ Այս մասին հայտնում է «novostink.ru»–ն։

Հակոբը կատարել է Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի Կերուբիմոյի արիան։ Պատանուն նվագակցել է Թուլուզի կապիտոլիումի ազգային նվագախումբը։

Որպես հաղթող՝ Հակոբը 5 հազ եվրո պարգև է ստացել, ինչպես նաև հնարավորություն՝ շարունակելու իր երաժշտական կրթությունը։

Նշենք, որ տղան բնակվում է ֆրանսիական Լիլ քաղաքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը