Աշխարհ

02.01.2016 11:47


Կալիֆոռնիայի երկնքում Թրամփի հասցեին վիրավորական արտահայտություններ են գրել (տեսանյութ)

Կալիֆոռնիայի երկնքում Թրամփի հասցեին վիրավորական արտահայտություններ են գրել (տեսանյութ)

Լոս Անջելեսում անցկացվող Վարդերի ամենամյա զորահանդեսի ժամանակ երկնքում վիրավորական արտահայտություններ են գրել Դոնալդ Թրամփի հասցեին։

Թեթև շարժիչներով կառավարվող ինքնաթիռների օդաչուներն իրենց հետևից մի քանի արտահայտության հետք են թողել, որոնցով կտրուկ դատապարտել են գործարար և ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփին։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Հանդիսատեսը, մասնավորապես, կարողացել է կարդալ «Ով պատահի, բայց ոչ Թրամփը» և «Թրամփը զզվելի է» արտահայտությունները։ Քաղաքական գործչին նաև անվանել են ֆաշիստ։

Թե ով է այս ակցիայի կազմակերպիչը, դեռ հայտնի չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը