Աշխարհ

03.01.2016 12:22


Թուրք հաքերները կոտրել են ՌԴ կապի նախարարի Instagram–ը

Թուրք հաքերները կոտրել են ՌԴ կապի նախարարի Instagram–ը

Թուրք հաքերների կողմից կոտրվել է ՌԴ կապի և զանգվածային միջոցների նախարար Նիկոլայ Նիկիֆորովի Instagram–ը։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Նրա էջում տեղեկատվություն էր տարածվել, որ այն կոտրել է Brteine Siber Tim անվանումով թուրք հաքերների խումբը։

Նաև մի շարք լուսանկարներ էին հրապարակվել, այդ թվում՝ Թուրքիայի դրոշի և ինքնաթիռի՝ անգլերեն և թուրքերեն գրառումներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը