Աշխարհ

03.01.2016 20:26


ԱՄՆ–ում երկվորյակները ծնվել են մեկ տարի տարբերությամբ

ԱՄՆ–ում երկվորյակները ծնվել են մեկ տարի տարբերությամբ

ԱՄՆ–ում բժիշկներն անսովոր երևույթի են ականատես դարձել։ Սան Դիեգոյի բնակչուհին երվորյակների է լույս աշխարհ բերել ոչ միայն տարբեր օրերի, այլ նաև տարբեր տարիների։ Այս մասին հայտնում է «НТВ»–ն։

Բանն այն է, որ կինը ծննդաբերել է ամանորյա գիշերը։ Փոքրիկներից մեկը ծնվել է 2015թ. վերջին րոպեներին, իսկ նրա եղբայրը՝ 2 րոպե անց՝ արդեն 2016թ.։

Ծնողները հայտնել են, որ երկվորյակների ծննդին սպասում էին հունվարի վերջին, սակայն երկունքի ցավերը սկսվել են ավելի վաղ։ Չնայած դրան՝ փոքրիկները միանգամայն առողջ են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը