Լրահոս

04.01.2016 11:24


Պահակը չի վերադարձել հանդից

Պահակը չի վերադարձել հանդից

Հունվարի 3-ին՝ ժամը 20.52-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Անխլի գյոլ» կոչվող հանդամասում գտնվող գոմերի պահակ Կ. Հ.-ն (ծնվ. 1968թ.) ժամը 17.00-ի սահմաններում գնացել է սնունդ բերելու (գոմերից մոտ 200մ հեռու) և չի վերադարձել, որոնողա-փրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատիկցների ուժերով իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որը ժամը 01.55-ին վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով դադարեցվել է:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը