Լրահոս

05.01.2016 11:06


Այրվել են ավտոմեքենաներ և ավտոտնակ

Այրվել են ավտոմեքենաներ և ավտոտնակ

Հունվարի 5-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի թիվ 65 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.53-ին, մարվել` 01.26-ին:

Այրվել է «Volkswagen Golf» մակնիշի 34 DM 331 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ ՝ Դ. Չ.) շարժիչի հատվածը և սրահը` ամբողջությամբ:

***

Հունվարի 4-ին, ժամը 22.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է 3-րդ փողոցի Շ. Ա.-ին պատկանող տանը հարակից ավտոտնակի փայտյա ձեռնահարկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.42-ին, մարվել՝ 02.08-ին:

Այրվել է ավտոտնակի ձեռնահարկն՝ ամբողջությամբ, առաստաղը (մոտ 50 քմ), կուտակած անասնակեր (300 հակ) և կենցաղային գույք:

***

Հունվարի 4-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում՝ ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.49-ին, մարվել՝ 16.55-ին:

Այրվել է «Renault kangoo» մակնիշի 26 OO 660 պետհամարանիշի (վարորդ ՝ Վ. Ա.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակի աջակողմյան հատվածը և ավտոտնակում փայտյա պահարան:

Այս խորագրի վերջին նյութերը