Աշխարհ

06.01.2016 15:00


Սիրիայում ԻՊ մի քանի դաշտային հրամանատար է ոչնչացվել (տեսանյութ)

Սիրիայում ԻՊ մի քանի դաշտային հրամանատար է ոչնչացվել (տեսանյութ)

Համայում Սիրիայի զինվորական ստորաբաժանումները հետ են մղել Ալ–Մաբուջա գյուղի վրա ԻԼԻՊ–ի ահաբեկիչների հարձակումը։ Նախորդ տարի այն բազմիցս հարձակման էր ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել էր ավելի քանի 50 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Կունեիտրեում էլ ծանր մարտերի արդյունքում 15 զինյալ և մի քանի միավոր տեխնիկա են ոչնչացվել։

Իսկ Դեր Զորում Զինված ուժերը շարունակում են ռազմական օդանավակայանի շրջակա տարածքի «մաքրման» աշխատանքները։ Հրամանատության տեղեկատվությամբ՝ ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային մի քանի առանցքային հրամանատար։

«SkyNews» հեռուստաալիքն էլ հայտնել է, որ ահաբեկիչներն ական–ավտոմեքենաներ են ստեղծել, որոնք գործի են դրվում հեռակառավարմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը