Լրահոս

08.01.2016 19:57


Թունավորում Գյումրիում. 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Թունավորում Գյումրիում. 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 8-ին, ժամը 14.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Բանդիվան գյուղի 1-ին փողոցի տներից մեկից 5 երեխա տեղափոխվել են «Մանկական ավստրիական» ԲԿ, իսկ 5 քաղաքացի՝ Գյումրի քաղաքի ԲԿ:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ «Մանկական ավստրիական» ԲԿ տեղափոխվել են 2011 թ. ծնված Ա. Մ.-ը, 2012 թ. ծնված Լ. Մ.-ը, 2013 թ. ծնված Գ. Խ-ը, 2008 թ. ծնված Ա. Մ.-ը, 2011 թ. ծնված Շ. Մ.-ը, իսկ Գյումրի քաղաքի ԲԿ` 1998 թ. ծնված Գ. Մ.-ը, 1996 թ. ծնված Է. Մ.-ը, 1958 թ. ծնված Ց. Զ.-ը, 1997 թ. ծնված Մ. Մ.-ը և 1991 թ. ծնված Լ. Հ.-ը. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը