Լրահոս

08.01.2016 20:17


Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող H1N1 վիրուսով վարակված 8 հիվանդ կա Երևանում

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող H1N1 վիրուսով վարակված 8 հիվանդ կա Երևանում

ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հայտնել է, որ այսօրվա դրությամբ Երևանի տարբեր հիվանդանոցներում H1N1 վիրուսով վարակված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 8 հիվանդ կա։ Նրանց միացված է արհեստական շնչառության ապարատ։

Նա նշել է, որ այս վարակը որոշ դեպքերում հանգեցրել է թոքերի բորբոքման:

Հիվանդները հիմնականում մեծահասակներ են, մեկն էլ՝ ծննդկան, ում վիճակը գնահատվում է ծանր:

Այսպես ասած «խոզի գրիպը» տարածվում է օդակաթիլային ճանապարհով:

Առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը վաղ փուլում դիմել բժշկի, չսպասել, որ հիվանդությունը բարդանա և չզբաղվել ինքնաբուժությամբ:

Ընդհանուր առմամբ, գրիպով և սուր շնչառական վարակներով Հայաստանում հոսպիտալացվել է 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը