Աշխարհ

09.01.2016 11:02


Պուտինը համառ է անվանել իր հետ մրցած ձյուդոիստ աղջկան (տեսանյութ)

Պուտինը համառ է անվանել իր հետ մրցած ձյուդոիստ աղջկան (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Սոչիում ՌԴ օլիմպիական հավաքականի հետ ձյուդոյի իր պարապմունքներին։ Ռուս առաջնորդը վստահություն է հայտնել, որ բոլոր մարզիկները, որոնց հետ ինքը հանդիպել է, հեռանկարային են։ Նախագահը հատկապես առանձնացրել է նրանցից մեկին՝ Իրինա Զաբլուդինային, որի հետ մրցել է։

«Այնքան համառ աղջիկ է։ Ասում է՝ ես արդեն պիտի վայր գցեմ ձեզ։ Ճանկել էր»,–ժպիտով պատմել է Պուտինը։

Մարզիկներից մեկն էլ հավաստիացրել է, որ նախագահը կարող է հեշտությամբ տապալել իր հակառակորդին։

Սոչիի պարապմունքներից հետո Պուտինը ՌԴ անձնագիր է շնորհել Էցիո Գամբեին՝ ՌԴ հավաքականին մարզող Իտալիայի քաղաքացուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը