Լրահոս

10.01.2016 14:16


ՃՏՊ Մեղրի-Երևան և Ցողամարգ-Թորոս ավտոճանապարհին

ՃՏՊ Մեղրի-Երևան և Ցողամարգ-Թորոս ավտոճանապարհին

Հունվարի 10-ին, ժամտ 00.50-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Սարավան-Զանտեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168-րդ կմ-ում «Սկանիյա» մակնիշի 11B58910 պետհամարանիշի (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի 1977թ. ծնված Ռ. Մ.) ավտոցիստեռնը (դատարկ) դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվելով ավտոճանապարհը դարձրել միակողմանի. տուժածներ չկան:

Ավտոցիստեռնը ուղղվել է հատուկ տեխնիկայի միջոցով:

***

Հունվարի 9-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Թորոս-Ցողամարգ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ցողամարգ-Թորոս ավտոճանապարհի 4 կմ-ում «Օպել Վեկտրա» մակնիշի 34 MA 852 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը