Լրահոս

10.01.2016 19:01


Հրդեհ գիշերային ակումբի տանիքում

Հրդեհ գիշերային ակումբի տանիքում

Հունվարի 10-ին՝ ժամը 15.19-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Բաբաջանյան փողոցում՝ գիշերային ակումբի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Խ.-ին պատկանող նախկին գիշերային ակումբի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.45-ին, մարվել՝ 16.00-ին: Տանիքում այրվել են էլ.լարեր և փրփրապլաստ (10 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը