Լրահոս

11.01.2016 12:29


Մահվան ելքով վրաերթ «Բելաջիո» ռեստորանի մոտ

Մահվան ելքով վրաերթ «Բելաջիո» ռեստորանի մոտ

Հունվարի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 76-ամյա Միհրան Ասլանյանը Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, իր վարած «Jeep» մակնիշի 05 ՏՍ 841 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն վերջինս մինչ շտապ օգնության ժամանումը մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած կնոջ ինքնությունը:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը