Լրահոս

02.12.2010 12:18


Հրդեհներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.11-ին տեղեկու­թյուն է  ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 20 կմ հյուսիս' սարերում, հրդեհի օջախ է նկատվել:

Տեղում պարզվել է, որ հրդեհի օջախը  գտնվել է Սվերդլով գյուղին հարակից սա­րա­լանջին:

Տեղի բնակիչների հսկողությամբ այրվել է 5000 քմ. խոտածածկ տարածք:

***

Նույն օրը, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.42-ին, մարվել' 16.00-ին:

Այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ:

***

Նույն օրը, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի 2-րդ փողոցում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.55-ին, մարվել' 17.25-ին:

Ա.Ավետիսյանին պատկանող տան բակում այրվել է 400 հակ կուտակած անասնակեր:

***

Նույն օրը, ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել' 20.00-ին:

Մ.Աղամյանին պատկանող տան բակում այրվել է 15 տ պահեստավորած անասնակեր:

***

Նույն օրը, ժամը 15.54-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 21.30-ին:

Այրվել է 300 հա խոտածածկ տարածք:

***

Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.00-ին Լոռու մարզի  Վանաձոր քաղաքից հյուսիս-արևելք գտնվող սարալանջերին (Բազումի լեռնաշղթա) և հարավում գտնվող Մայմեխ սարի վրա խոտածածկ տարածքներ են այրվում:

Հյուսիս-արևելյան ուղղությամբ դեպի հրդեհի վայր են մեկնել Գուգարք գյուղի հատուկ փրկարար ջոկատի հրշեջ-փրկարարներ:

Ժամը 24.00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և վեր­սկսվել են առա­վոտյան:

Առավոտյան դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարներ եւ Գուգարք գյուղի հատուկ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներ:

Հարավային ուղղությամբ' Մայմեխ սարի վրա, հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի մասնաճյուղի աշխատակիցների ուժերով:

Ժամը 07.00-ի դրությամբ հրհեհը մարվել է:

Այրվել է 10 հա խոտածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը