Աշխարհ

13.01.2016 10:00


Թե՛ աջերը և թե՛ ձախերը տարակուսանքով են վերաբերվում Գերմանիայի ապագային (տեսանյութ)

Թե՛ աջերը և թե՛ ձախերը  տարակուսանքով են վերաբերվում Գերմանիայի ապագային (տեսանյութ)

Գերմանիայի բնակիչները վախենում են, որ ներգաղթյալների հոսքը շուտով անկառավարելի կդառնա, և իշխանությունները չեն կարողանա լուծել այդ խնդիրը։

Քյոլնում ամանորյա սարսափելի գիշերը թարմացրել է «Փեգիդա» հակաիսլամական շարժման մաշված ցուցապաստառների գրությունները։ Մյունխենի և Լայպցիգի փողոցներում շարժման մասնակիցները կանցլերի հրաժարականն են պահանջում և կոչ անում ներգաղթյալներին հեռանալ՝ «Մե՛րկել, վերցրո՛ւ քո մահմեդականներին ու կորի՛ր», «Ներգաղթյալնե՛ր, հեռացե՛ք» բղավելով։

«Ամանորյա գիշերն ամեն ինչ փոխեց»,–վստահ է շարժման ակտիվիստ Տատյանա Ֆեսթերլինգը, որը կարծում է՝ ներգաղթյալներն ուժեղ են ու կազմակերպված և իրական վտանգ են ներկայացնում։

Մանրամասները՝ «Վեստիի» տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը