Լրահոս

14.01.2016 09:20


Ավտոմեքենաներն արգելափակվել են փոսում և ձյան մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են փոսում և ձյան մեջ

Հունվարի 14-ին՝ ժամը 04.27-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ 12-րդ փողոցի թիվ 28 տան մոտակայքում շտապօգնության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի անվադողն արգելափակվել է փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 026 SL 64 պետհամարանիշի (վարորդ` Մ. Մ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 14-ին՝ ժամը 00.03-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 5-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, տուժածներ չկան. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել Աստրա» մակնիշի 34 SC 195 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Թ. Ա., 4 ուղևոր` որից 2-ը անչափահաս):

Այս խորագրի վերջին նյութերը