Լրահոս

14.01.2016 11:10


Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ուժեղ քամիներ են: Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը