Լրահոս

14.01.2016 14:29


Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեպչյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեպչյանը

Գևորգ Չեփչյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 10-ին Դոնի Ռոստով քաղաքում: 1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի ղեկավարած կուրսը: 1948 թվականին աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, այնուհետև` Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1954 թվականից մինչ օրս աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1971 թվականին արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչման: Հեղինակ է Վարդան Աճեմյանին նվիրված երկու գրքի: Դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում: Հանդես է եկել բազմաթիվ դերերով` հայ թատրոնի տարբեր բեմերում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում:

ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեփչյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-Ին, ժամը 18.00-ին /հասցե՝ Տիգրան Մեծ պողոտա, շենք 12, բն.4/:

Վերջին հրաժեշտը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հունվարի 14-ին, ժամը 12:00-14.00-ն: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը` Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/:

Այս խորագրի վերջին նյութերը