Լրահոս

14.01.2016 14:46


Առողջապահության նախարար. «Հայաստանում համաճարակ չկա»

Առողջապահության նախարար. «Հայաստանում համաճարակ չկա»

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է, որ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա:

Ինչ վերաբերում է «Տամիֆլյու» դեղին, ապա նա նշել է, որ այն անվճար սկզբունքով տրամադրվել է հիվանդներին, երեկվանից նաև ստացել են պոլիկլինիկաները։

–Հակավիրուսային դեղեր անվճար կստանան բոլոր նրանք, ովքեր դրա կարիքն ունեն,–ասել է Ա. Մուրադյանը։

Իսկ սուր շնչառական վիրուսային հիվանդության ծանր դեպքերը նա պայմանավորել է այն հանգամանքով, որ քաղաքացիները բժշկի դիմելը հետաձգել են տոներից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը