Աշխարհ

14.01.2016 19:05


Գիտնականները 3D-ակնոցներ են դրել միջատների վրա՝ նրանց տեսողությունը ստուգելու նպատակով (լուսանկար, տեսանյութ)

Գիտնականները 3D-ակնոցներ են դրել միջատների վրա՝ նրանց տեսողությունը ստուգելու նպատակով (լուսանկար, տեսանյութ)

Ջեննի Րիդը և Նյուքասլի համալսարանի նրա գործընկերները Մեծ Բրիտանիայում առաջին կինոթատրոնն են հիմնել միջատների համար՝ նրանց 3D-ակնոցներ հագցնելով։ Փորձարկումը նպատակ է ունեցել պարզել՝ ունե՞ն արդյոք այդ միջատները եռաչափ տեսողություն։

Նման ենթադրություն էր արվել դեռ 30 տարի առաջ, որին, սակայն, ոչ ոք չէր հավատում, քանի դեռ Րիդի մոտ չէին հայտնվել աֆրիկյան ուղղաթև մանտիսները (Sphodromantis lineola

Քանի որ մանտիսը չի կարողանում տեսնել կարմիր գույնը, գիտնականները նրա 3D-ակնոցը պատրաստեցին կապտամանուշակագույն և կանաչ լինզաներից, որոնք մեղրամոմով ու խեժով ամրացրեցին միջատի գլխին։ Այնուհետև մանտիսին նստեցրեցին համակարգչի էկրանից 10 սմ հեռավորության վրա և ցույց տվեցին կարճամետրաժ եռաչափ տեսանյութեր, որոնցում երևում էին նրա համար սնունդ ծառայող «հյութալի» մանր միջատներ։

Երբ «որսն» արդեն հեռու էր 2 սմ–ով, մանտիսը փորձել է հարձակվել նրա վրա, ինչն էլ ապացուցել է միջատի՝ եռաչափ տեսողություն ունենալը։

Բրիտանացի գիտնականների համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են «Scientific Reports» ամսագրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը