Աշխարհ

15.01.2016 08:59


Ճապոնիայում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել. կան զոհեր և տուժածներ

Ճապոնիայում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել. կան զոհեր և տուժածներ

Դեպի Նագանո լեռնադահուկային հանգստավայր տանող ճանապարհին զբոսաշրջիկներով ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի և շրջվել։ 14 մարդ զոհվել է։

Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, 41 զբոսաշրջիկ է եղել։

ТАСС–ը հայտնում է, որ ոստիկանության տվյալներով՝ տարբեր աստիճանի վնասվածքներով 27 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

ՃՏՊ–ի պատճառները պարզվում են։ Ոստիկանությունը նշել է, որ ճանապարհին մերկասառույց չի եղել. եղանակային պայմանները բարենպաստ են եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը