Լրահոս

15.01.2016 11:38


Բռնել են «Գիժ Արթուրին», ով թաղապետի նախկին տեղակալի տնից հափշտակել է 9 մլն 675 հազար ՀՀ դրամի ոսկյա զարդեր

Բռնել են «Գիժ Արթուրին», ով թաղապետի նախկին տեղակալի տնից հափշտակել է 9 մլն 675 հազար ՀՀ դրամի ոսկյա զարդեր

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ոստիկանները բացահայտել են հունվարի 6-ին Երևանում տեղի ունեցած առանձնակի խոշոր չափի գողության դեպք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները, բաժին են բերման ենթարկել Մոլդովական փողոցի բնակիչ, 27-ամյա «Գիժ Արթուր» մականվամբ Արթուր Ղազարյանին:

Պարզվել է, որ հունվարի 6-ին Բագրևանդ թաղամասի թիվ 24 տան 2-րդ հարկի եվրոպատուհանը հատուկ միջոցներով բացելով՝ նա ներս է մտել նշված տուն և այնտեղից հափշտակել 9 մլն 675 հազար ՀՀ դրամի ոսկյա զարդեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ռազմիկ Գրիգորյանին:

Մանրամասները՝ «SHAMSHYAN.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը