Լրահոս

15.01.2016 13:39


Մեղր վաճառելու պատրվակով գողացել է ծեր կնոջ դրամապանակը

Մեղր վաճառելու պատրվակով գողացել է ծեր կնոջ դրամապանակը

Հունվարի 12-ին՝ ժամը 20.40-ին, 1931 թ. ծնված Թագուհի Թ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարինե անունով մի կին գողացել է իր դրամապանակը:
85-ամյա տուժողը ոստիկաններին պատմել է, որ ժամը 17-ի սահմաններում Մարինե անունով կինը, մեղր վաճառելու պատրվակով, այցելել է իր բնակարան և միջանցքի պահարանում դրված պայուսակից գողացել դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր և 54.000 դրամ:
Ոստիկանությունից հայտնել են, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարինեն 1970 թ. ծնված Հեղինե Դ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 14-ին՝ ժամը 15.30-ին ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը