Լրահոս

15.01.2016 16:15


Երևանում բարդին ընկել է տաղավարի վրա

Երևանում բարդին ընկել է տաղավարի վրա

Հունվարի 15-ին՝ ժամը 13.36-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 185 շենքի բակում գտնվող բարդու ծառը թեքվել և ընկել է զրուցարան-տաղավարի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Պարզվել է, որ թեքված ծառը տվյալ պահին իրենից վտանգ չի ներկայացնում:

Այս խորագրի վերջին նյութերը