Լրահոս

16.01.2016 07:50


«Տոյոտա պրիվա»–ն բախվել է կայանված «Երազ»–ին

«Տոյոտա պրիվա»–ն բախվել է կայանված «Երազ»–ին

Հունվարի 15-ին, ժամը 22.31-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների պողոտայի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Երազ» մակնիշի ավտոմեքենային. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում Դմիտրով փողոցի թիվ 5/4 տան մոտակայքում «Տոյոտա պրիվա» մակնիշի 32 LS 507 պետհամարանիշի (վարորդ` Ս. Ա.) ավտոմեքենան բախվել է կայանած «Երազ» մակնիշի 03 LS 872 պետհամարանիշի (վարորդ` Ա. Չ.) ավտոմեքենային:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Տոյոտա պրիվա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Կ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները փակել են «Տոյոտա պրիվա» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը