Լրահոս

16.01.2016 16:30


Ահազանգման համակարգի շնորհիվ՝ հագուստի խանութի գողությունը կանխվել է

Ահազանգման համակարգի շնորհիվ՝ հագուստի խանութի գողությունը կանխվել է

Հունվարի 11-ին՝ ժամը 01.30-ին, 1970 թ. ծնված Վրեժ Բ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ ժամը 00.05-ի սահմաններում գողություն կատարելու նպատակով կոտրել են Բյուրեղավան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 26/77-1 հասցեում գտնվող, իրեն պատկանող հագուստի խանութի դռան ապակին, սակայն ահազանգման համակարգի միանալու պատճառով, ոչինչ չգողանալով, դիմել են փախուստի:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է 1991 թ. ծնված Արման Ա.-ն, որը ներկայացել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը