Աշխարհ

18.01.2016 18:46


Փարիզի թանգարանում ձերբակալել են հրապարակավ մերկացած նկարչուհուն (լուսանկար)

Փարիզի թանգարանում ձերբակալել են հրապարակավ մերկացած նկարչուհուն (լուսանկար)

Փարիզի Օրսե թանգարանում ձերբակալել են լյուքսեմբուրգցի սկանդալային նկարչուհի Դեբերա դե Ռոբերթսին։ Պատճառը եղել է այն, որ նա հրապարակավ մերկացել է անմիջապես Էդուարդ Մանեի լեգենդար «Օլիմպիա» կտավի մոտ և ընդունել նույն դիրքը, ինչ կտավի հերոսուհին։

Անձամբ նկարչուհին չի ընդունել հասարակական կարգը խախտելու իրեն առաջադրված մեղադրանքը։ Իր քայլը Դեբերան անվանել է մշակութային ակցիա։

Նկարչուհուն տեղափոխել են Փարիզի դատախազություն։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը