Աշխարհ

18.01.2016 20:11


444 պոտենցյալ ահաբեկիչ է հայտնվել Գերմանիայի հատուկ ծառայությունների հսկողության տակ

444 պոտենցյալ ահաբեկիչ է հայտնվել Գերմանիայի հատուկ ծառայությունների հսկողության տակ

Գերմանական հատուկ ծառայությունները հսկողության տակ են վերցրել 444 իսլամիստի, որոնցից ահաբեկչության սպառնալիք է գալիս։ Նրանցից 147–ն այժմ բնակվում է Գերմանիայում, ևս 65–ը գտնվում է բանտում։ ТАСС–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Քրեական ոստիկանության դաշնային վարչության ղեկավար Հոլգեր Մյունխը։

Հատուկ ծառայությունները նաև ստուգում են ազատության մեջ գտնվող ընկերների հետ այդ դատապարտյալների շփումները։

Մյունխի խոսքով՝ իսլամիստների թիվը մեծացել է վերջին ամիսներին այն պատճառով, որ մերձավորարևելյան երկրներից սկսել են վերադառնալ Գերմանիայի քաղաքացիություն ունեցող մարդիկ։

Հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնված իսլամիստների մեծ մասը տղամարդ է։

18 տոկոսը Գերմանիայի բնիկներ են, ովքեր ծնվել են քրիստոնեական ընտանիքում, սակայն հետո այլ կրոն ընդունել։

Բացի այդ, Մյունխը դժգոհել է, որ Գերմանիայի հատուկ ծառայություններին չեն բավականացնում միջոցները էլեկտրոնային հսկողության և հաղորդագրությունների ապակոդավորման համար։

Իրավիճակը նաև բարդացնում է այն, որ պետության սահմանն անցնել թույլ են տալիս բոլոր ներգաղթյալներին, անգամ նրանց, ովքեր փաստաթուղթ չունեն։

«Այդ իսկ պատճառով մենք չգիտենք՝ ովքեր են նրանք իրականում, և ինչով են նախկինում զբաղվել»,–ասել է Մյունխը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը